Skip to content
  • About the Project
    • What we do
    • Who we are
      • The Project Team
      • Consortium Members
  • News
  • Contacts
  • Research
    • News & Opportunities
    • Mappings and studies
  • E-learning
    • News & Opportunities
    • Webinars
  • Hackathons
    • News & Opportunities
    • EaP Civic Tech Award
    • Hackathon-2024
    • Hackathon-2023
    • Adapt-an-App Sprint 2021
    • Hackathon-2020
    • Hackathon-2019
    • Hackathon-2018
    • Hackathon-2017
    • Bank of IDEAS
    • Hackathon Guide
  • Fellowships
    • News & Opportunities
    • 2024 Fellowships
    • 2023 Fellowships
    • 2022 Fellowships
    • 2022 Solidarity Fellowships
    • 2021 Fellowships
    • 2020 Fellowships
    • 2019 Fellowships
    • 2018 Fellowships
    • 2017 Fellowships
  • Promoting Civil Society
    • Campaign to Promote 2% Designation Mechanism in Moldova
    • Civil Society is YOU Campaign Ukraine
    • Storytelling Campaign
  • Support to Civil Society
    • News
    • Helpdesk for EU Grantees
    • EaP Fellows Stories
    • #StandWithUkraine Stories
  • About the Project
    • What we do
    • Who we are
      • The Project Team
      • Consortium Members
  • News
  • Contacts
  • HackathonsVisit Site
  • E-learningVisit Site
  • FellowsVisit Site
  • Idea BankVisit Site
  •  Visit Site
  • Research
    • News & Opportunities
    • Mappings and studies
  • E-learning
    • News & Opportunities
    • Webinars
  • Hackathons
    • News & Opportunities
    • EaP Civic Tech Award
    • Hackathon-2024
    • Hackathon-2023
    • Adapt-an-App Sprint 2021
    • Hackathon-2020
    • Hackathon-2019
    • Hackathon-2018
    • Hackathon-2017
    • Bank of IDEAS
    • Hackathon Guide
  • Fellowships
    • News & Opportunities
    • 2024 Fellowships
    • 2023 Fellowships
    • 2022 Fellowships
    • 2022 Solidarity Fellowships
    • 2021 Fellowships
    • 2020 Fellowships
    • 2019 Fellowships
    • 2018 Fellowships
    • 2017 Fellowships
  • Promoting Civil Society
    • Campaign to Promote 2% Designation Mechanism in Moldova
    • Civil Society is YOU Campaign Ukraine
    • Storytelling Campaign
  • Support to Civil Society
    • News
    • Helpdesk for EU Grantees
    • EaP Fellows Stories
    • #StandWithUkraine Stories
>Uncategorized>Հայտերի ընդունում Կոմունիկացիոն Լաբեր Հայաստանում եվ Վրաստանում քաղացիական հասարակության կազմակերպությունների համար

Հայտերի ընդունում Կոմունիկացիոն Լաբեր Հայաստանում եվ Վրաստանում քաղացիական հասարակության կազմակերպությունների համար

01/09/2023

Ստեղծելով փոփոխությունը միասին․ Քո արշավը, մեր աջակցությունը / Crafting Change Together: Your Campaign, Our Support!

Read this announcement in English

ԵՄ աջակցությամբ <<Արևելյան գործընկերության քաղացիական հասարակության հիմնադրամը>> (Eastern Partnership Civil Society Facility) հրավիրում է Հայաստանից և Վրաստանից քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ-ներին) դիմելու Կոմունիկացիոն Լաբերին – Հայաստանի եվ Վրաստանի ՔՀԿ-ների կարողությունների զարգացման հատուկ ծրագիր՝ օգնելու վերջիններիս զարգացնել եվ սկսել իրենց սեփական կոմունիկացիոն արշավները ԵՄ աջակցությամբ:

Կոմունիկացիոն լաբերը նպատակ ունեն տրամադրել ՔՀԿ-ներին անհրաժեշտ հմտություններով, ռեսուրսներով և մենթորությամբ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ կոմունիկացիոն արշավներ մշակելու և իրականացնելու համար: Այս արշավները ոչ միայն կբարձրացնեն քաղաքացիական հասարակության կարևոր դերի մասին իրազեկվածությունը, այլև կխթանեն ՔՀԿ-ների՝ որպես փոփոխությունների շարժիչ ուժի և համայնքի ակտիվացնողների հանրային դրական ընկալումը:

Քաղաքացիական հասարակության մինչև 20 կազմակերպություն՝ 10-ը Հայաստանից և 10-ը՝ Վրաստանից, կընտրվեն՝ մասնակցելու Կոմունիկացիոն Լաբերին իրենց արշավների գաղափարներով: Որպես կարողությունների զարգացման ծրագրի վերջին փուլ՝ կընտրվեն մինչեվ 6 նախընտրական գաղափարներ, որոնք կստանան ԵՄ ֆինանսավորում իրենց իրականացման եվ մեկնարկի համար։

Ուշադրություն՝ հայտերն ընդունվում են անգլերեն լեզվով։  Խնդրում ենք ուշադիր կարդալ Դիմորդների ուղեցույցը (անգլերեն):

Դիմե՛ք այստեղ մինչև 2023թ․ սեպտեմբերի 25-ը

Որո՞նք են Կոմունիկացիոն Լաբին մասնակցելու առավելությունները
  • Զարգացված կարողություններ. Դուք և Ձեր կազմակերպությունը կզարգացնեք արդյունավետ հաղորդակցման ռազմավարությունների ավելի խորը պատկերացում և գործնական հմտություններ ձեռք կբերեք հաղորդակցության և ջատագովության վերաբերյալ արշավներ մշակելու և իրականացնելու համար: Ինչպես նաև ձեռք կբերեք գիտելիքներ և պրակտիկա լսարանի վերլուծության, հասցեագրության, պատմասացության (սթորիթելինգ), բյուջետավորման, լրատվամիջոցների ներգրավվածության և քարոզարշավի գնահատման ոլորտում՝ միաժամանակ աշխատելով Ձեր սեփական արշավի գաղափարների վրա:
  • Նորարարական արշավի գաղափարներ. Լաբերը կգեներացնեն մինչև 20 նորարարական և ազդեցիկ կոմունիկացիոն արշավի գաղափարներ՝ ուղղված հասարակության խնդիրներին: Դուք կհստակեցնեք Ձեր սկզբնական գաղափարները մենթորության, համագործակցության և հետադարձ կապի միջոցով, ինչը կհանգեցնի հաջողությամբ մշակված արշավի ռազմավարությունների և իրականացման պլանների:
  • Հզոր կապեր. Լաբերը կհեշտացնեն համագործակցային կապերը (նեթվորքինգը) բոլոր մասնակից քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ակտիվիստների միջև: Դուք հնարավորություն կունենաք կապեր հաստատել, կիսվել փորձով և հաստատել գործընկերություններ, որոնք կարող են տարածվել Լաբերից դուրս:
  • Ֆինանսավորվող արշավներ. մինչև վեց արշավի գաղափարներ կիրականացվեն ԵՄ աջակցությամբ և կօգտվեն Ծրագրի թիմի փորձառությունից ինչպես նաև արշավի բարեհաջող ստեղծման և մեկնարկի համար անհրաժեշտ առաջխաղացումից։
Ո՞վ կարող է դիմել Կապի Լաբերին

Սույն հայտին կարող են դիմել պաշտոնապես գրանցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից եվ Վրաստանից։ Դիմորդները պետք է համապատասխանեն հայտի չափանիշներին, որոնք առնչվում են Գլխավոր հայտատուին, դիմող ՔՀԿ-ին և առաջարկվող կոմունիկացիոն արշավի գաղափարին: Այս չափանիշները երաշխավորում են, որ մասնակիցները հավատարիմ են ակտիվ ներգրավվածությանը և ազդեցիկ արշավների զարգացմանը: Խնդրում ենք ուշադիր կարդալ Դիմորդների ուղեցույցը (անգլերեն):

Ինչպիսի՞ կոմունիկացիոն արշավի գաղափարներ կարող են ներկայացվել

Կոմունիկացիոն արշավների համար առաջարկվող գաղափարները կարող են ներառել իրազեկության բարձրացման կամ ջատագովության արշավներ, որոնք իրականացվում են սոցիալական մեդիայի արշավների միջոցով, դպրոցներում/համալսարաններում հատուկ թեմաներով հավաքների և միջոցառումների կազմակերպում, մեդիա միջոցառումներ և այլն: Գաղափարի և ժամանակի համապատասխանության դեպքում առաջարկվող կոմունիկացիոն արշավները կարող են ներառվել ազգային և միջազգային մակարդակով ավելի լայն շրջանակների մեջ՝ կապված ամենամյա միջազգային օրերի հետ, ինչպիսիք են Ժողովրդավարության օրը, Աշխատավորի օրը, Մարդու իրավունքների օրը, Հակակոռուպցիոն օրը, Գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավը, Կամավորության միջազգային օրվա, Ջրի, Շրջակա միջավայրի և Կլիմայի փոփոխության օր և այլն:

  • Առաջարկվող կոմունիկացիոն արշավի գաղափարը պետք է համապատասխանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ որպես փոփոխությունների գործակալների և համայնքի ակտիվացնողների մասին իրազեկության բարձրացման ընդհանուր նպատակին։
  • Արշավի գաղափարը պետք է անդրադառնա Հայաստանի կամ Վրաստանի համար արդիական և կարևոր սոցիալական խնդրին` կենտրոնանալով դրական ազդեցության և համայնքի ներգրավվածության վրա:
  • Արշավի գաղափարը պետք է տևական ազդեցություն թողնի վերջինիս անմիջապես իրականացումից հետո:
  • Արշավի գաղափարը պետք է ցուցադրի նորարարություն և կրեատիվություն:

Խնդրում ենք ծանոթանալ Դիմորդների ուղեցույցին ընդունելի և ոչ ընդունելի գաղափարների վերաբերյալ լրացուցիչ մանրամասների համար:

Ինչպե՞ս են Կոմունիկացիոն Լաբերն աշխատելու
  1. ՔՀԿ-ների եվ մասնակիցների ընտրություն. Հայտերի ընդունման միջոցով կընտրվեն մինչև 10 ՔՀԿ-ներ Հայաստանից և 10 ՔՀԿ-ներ Վրաստանից: Յուրաքանչյուր կազմակերպություն կստեղծի մինչև 3 մասնակիցներից բաղկացած թիմ, որոնք կզբաղվեն արշավների բովանդակության մշակմամբ: Կոմունիկացիոն Լաբերը կհյուրընկալեն ընդհանուր առմամբ 30 մասնակից յուրաքանչյուր երկրից:
  2. Կարողությունների զարգացում եվ համագործակցային կապ (առցանց և առերես). Ծրագիրը կմեկնարկի 2023 թվականի նոյեմբերին երկօրյա անհատական հանդիպմամբ Երևանում (Հայաստանից մասնակիցների համար) և Թբիլիսիում (Վրաստանից մասնակիցների համար): Այս հանդիպումների ընթացքում կներկայացվեն Լաբերի ծրագիրը, կհեշտացնեն համագործակցային կապը, ինչպես նաև կառաջարկեն կարողությունների զարգացման ինտենսիվ վարժություններ: Այս գործողությունները մասնակիցներին հնարավորություն կտան հասկանալ արդյունավետ կոմունիկացիոն արշավները, ձևակերպել քարոզարշավի հստակ նպատակները և մասնակցել գործնական վարժություններին:
  3. Մենթորություն եվ նկարագրության ճշգրտում. Մեկնարկային հանդիպումից հետո Լաբերը կշարունակվեն վեբինարներով և մենթորների հետ առցանց խորհրդատվություններով: Յուրաքանչյուր թիմ սերտորեն կաշխատի հատուկ մենթորի հետ՝ հստակեցնելու իրենց արշավի նկարագրությունը, բացահայտելու թիրախային լսարանները, մշակելու ռազմավարություններ և կազմելու բյուջեները:
  4. Ֆինանսավորվող արշավների ընտրություն. մենթորությունից և վերապատրաստումից հետո մասնակից թիմերը իրենց արշավի ռազմավարությունները կներկայացնեն Գնահատող հանձնաժողովին: Ամենահեռանկարային ռազմավարությունները (յուրաքանչյուր երկրից մինչև 3-ը) կանցնեն հաջորդ փուլ:
  5. Արշավի ստեղծում, մեկնարկ եվ գնահատում. ընտրված ՔՀԿ-ները երկու ամիս կունենան արշավներ պատրաստելու համար: Այս արշավները կմեկնարկեն տարբեր հարթակներում՝ հիմնվելով Կոմունիկացիոն Լաբերի ընթացքում մշակված ռազմավարությունների և պլանների վրա (ներառյալ սոցիալական լրատվամիջոցները, հիմնական լրատվամիջոցները, համայնքային միջոցառումները և այլն): Խիստ մոնիտորինգը և գնահատումը կգնահատեն արշավի իրականացումն ու ազդեցությունը:
Ինչպե՞ս են ընտրվելու հայտերը

Հայտերի ստուգման և գնահատման մանրամասն քայլերն ու չափանիշները ներկայացված են Դիմորդների ուղեցույցում: Բոլոր հայտերը կգնահատվեն հետևյալ կարգով՝

  • Տեխնիկական ստուգումներ. հայտերը կդիտարկվեն վերջիններիս ներկայացման վերջնաժամկետներին, ամբողջականությանը և չափանիշներին համապատասխանելու դեպքում
  • Կարողությունների եվ փորձի գնահատում. ՔՀԿ-ները և Գլխավոր հայտատուները կգնահատվեն փորձի, կարողությունների և ներգրավածության չափով:
  • Արշավի գաղափարների գնահատում. առաջարկվող արշավի գաղափարները կգնահատվեն համապատասխանության, հասարակության ազդեցության և նորարարական մոտեցումների համար:
Այլ ի՞նչ է հարկավոր իմանալ

Հայտերի ընթացքում ներկայացված արշավի գաղափարները համարվում են նախնական նախագծեր: Ընտրված գաղափարները խորապես մշակման կենթարկվեն Լաբերի ընթացքում:

  • Անգլերեն լեզվի պահանջները կիրառվում են դիմումի գործընթացի և մեր Ծրագրի հետ հաղորդակցվելու համար: Արշավները պետք է մշակվեն հիմնականում Հայաստանի և Վրաստանի տեղի լեզուներով: Մասնակից թիմերի և նշանակված մենթորների միջև շփումը կարող է հեշտացվել նաև տեղի լեզուներով: Ուշադրություն՝ Ձեր թիմից առնվազն մեկ հոգի (Գլխավոր հայտատուն) պետք է կարողանա հաղորդակցվել անգլերենով:
  • Մանրամասն քայլերը, չափանիշները և գնահատման սանդղակը հասանելի են Դիմորդների ուղեցույցում (անգլերեն):
Ինչպե՞ս դիմել

Դիմելու համար ստուգեք համապատասխանությունը և ներկայացրեք Ձեր դիմումը անգլերենով մինչև 2023թ. սեպտեմբերի 25-ը ժամը 23:00 կենտրոնական եվրոպական ժամանակով: Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել [email protected] էլ.հասցեով։

Դիմե՛ք այստեղ մինչև 2023թ․ սեպտեմբերի 25-ը

Share:
NEXT NEWS
განაცხადების მიღება: საკომუნიკაციო ლაბორატორიები სამოქალაქო საზოგადოების ორგანიზაციებისთვის სომხეთსა და საქართველოში
This website has been produced with the assistance of the European Union. The content of this portal is the sole responsibility of the GDSI-led Consortium and can in no way be taken to reflect the views of the European Union. © European Union, 2021
The project is implemented by the consortium led by GDSI Limited
Our privacy policy

Facebook

Eastern Partnership Civil Society Facility

Twitter

Tweets by EaPCivilSociety